News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երբ 2018-ին հայտվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա այն է, ինչ համար մենք պայքարում էին,ք ՈՉ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ հանրահավաքը մեկնարկեց շեփորի հնչյունների ներքո. Հնչեց այն մեղեդին, որը հնչում էր 1988-ի ղարաբաղյան շարժման ժամանակ:

«Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետեւ եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ են գրում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա 3 տարի հետո. Ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմականհաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակլում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց. «Մենք այսպիսի պետության մեջ էին քուզում ապրե՞լ: Ի՞նչ  է կատարվում տնտեսության մեջ: Մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ: Բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ամեն մեկին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլից»: Կստուգենք, ճիշտ է թե ոչ»:

Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ. «Բայց դրա համար կա նախապայման, այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո նոր կսկսվեն իրական քայլերը: մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը:Եթե ՆԻկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»:

Նշենք, որ այս պահին Երեւանում ուժեղ ձյուն է տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ