News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննություն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիրայեթ Դիլան Թասդեմիրի նկատմամբ, որի անդամ է նաեւ ծագումով հայ խորհրդական Կարո Փայլանը:

Reuters-ի հաղորդմամբ՝ հետաքննությունն անցկացվում է Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ Թասդեմիրի կապերի կասկածանքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսացկությունը մեղադրում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ կապերի մեջ: Սակայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը հերքում է այդ մեղադրանքը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ուղղել է միջնորդություն 9 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ Կարո Փայլանին,  պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին 2014 թվականին կայացած փողոցային ցույցերի կապակցությամբ մեղադրանքի շրջանակում: Այդ գործընթացի ավարտի դեպքում Փայլանին կարող է սպառնալ դատավարություն:

Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գրառում է արդել ֆեյսբուքյան իր էջում #ProtectPaylan հեշթեգով՝ կոչ անելով պաշտպանել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ