News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ցանկացած ավելացումը կարող է կատարվել միայն երկրի ղեկավարության խնդրանքով: Այդ մասին կիրակի հայտարարել է արաբական հանրապետությունում Հյուսիսատլանտյան միության առաքելության հրամանատար գեներալ Պեր Օլսենը:

«ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում է գտնվում իրաքյան իշխանությունների խնդրանքով, եւ դրա խնդիրների ցանկացած ընդլայնումը երկրի տարածքում կարող է իրականացվել միայն իրաքյան կառավարության խնդրանքով»,-ասել է հրամանատարը:

Բաղդադում Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ Արաջիի հետ հանդիպման ժամանակ Օլսենը նշել է, որ այդտեղ ՆԱՏՕ-ի ուժերն աջակցում են իրաքյան բանակին ահաբեկչության դեմ պայքարում:

Իր հերթին ալ Արաջին հայտնել է, որ Իրաքը հետաքրքրված է փորձի փոխանակման մեջ (միության հետ) ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: Այդ համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը դեռեւս սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանը, հավելել է նա:

Փետրվարի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները տեսահամաժողովի ժամանակ որոշում են կայացրել ութ անգամ մեծացնել միության առաքելությունն իրաքյան բանակի պատրաստվածությունը բարձրացնելու հարցում՝ 500-ից հասնցնելով 4 հազար մարդու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաքելությունը կպահպանի մարզումների կարգավիճակը, իսկ դրա կազմում զորքերը կմասնակցեն  մարտական գործողություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ