News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի ոչ ադեկվատ արձագանքը փորձ է վերագրել սեփական քաղաքական որոշումները: Գնալով համոզվում եմ, որ պատերազմում նախապես են պարտվել: Հենց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից որոշում է եղել հանձնել տարածքները: Նման կարծիք է հայտնել ռուս ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը, ով վնասվածք էր ստացել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության ժամանակ:

«Ժուռնալիստսկայա պրավդա» թերթի համար մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը ռուսական «Իսկանդերի» մասին՝ Կոտենոկն ասել է. «Փաշինյանը փորձում է պատասխանել Հայաստանի քաղաքական ուժերի հիմնավորված, արդարացի մեղադրանքներին: Փաշինյանն իր փաստարկներն է ներկայացնում: Սակայն որքանո՞վ են ընդունելի այդ փաստարկները, որքանո՞վ են ադեկվատ: Կարծում եմ՝ Փաշինյանն իր երգը չի երգում: Նրան հուշել են այդ երգը կառույցները եւ գործընկերները, որոնց հետ նա մտերիմ հարաբերություններ ունի:

Ռուսական զենքի անարդյունավետության մասին խոսում է ԱՄՆ-ն, որն այդպիսով փորձում է Ռուսաստանին ճնշել սպառազինությունների շուկայից:

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» մարտական կիրառմանը, ճիշտ է նկատել ՀՀ նախկին նախագահ Սարգսյանը՝ պահանջներ ներկայացնելով ՀՀ ներկայիս ղեկավարությանը. նախ, այդ զենքը ուշ է կիրառվել, երկրորդ հերթին, կան փաստեր, որ ադրբեջանական կողմը որսացել է հրթիռները: Սակայն դա ոչ մի կերպ չի նվազենցում այնպիսի զենքի արժանապատվությունը, ինչպիսին «Իսկանդերն» է:

Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի ոչ ադեկվատ արձագանքը փորձ է վերագրել սեփական քաղաքական որոշումները: Գնալով համոզվում եմ, որ պատերազմում նախապես են պարտվել: Հենց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից որոշում է եղել հանձնել տարածքները: Դա կարծես Փաշինյանի վրեժն է ղարաբաղյան կլանի դեմ: Իր ժամանակին Փաշինյանը դրանից խիստ տուժել է՝ բանտում անցկացնելով գրեթե 3 տարի: Ազատ արձակվելով եւ հանրապետությունում ղեկավար պաշտոն զբաղեցնելով՝ նա փորձել է պատասխանել այն հետապնդումներին, որոնց ենթարկվել է:

Տարածքների հանձնման ժամանակ տուժել է հայ ժողովուրդը: Հաշտեցում նշանակում է ժամանակավոր կարգավիճակ: Մեր խաղաղապահները կանխել են Արցախի հանրապետության լրիվ անկումը: Սակայն հաշվի առնելով ռեւանշիզմը եւ միլիտարիզմը, որին սատարում է Բաքուն Թուրքիայի հետ միասին, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գրեթե լիովին գտնվում է Թուրքիայի կառավարման ներքո, չի կարելի բացառել, որ եւ՛ Թուրքիայի, եւ՛ Բաքվի էքսպանսիվ  քաղաքականությունը կշարունակվի տարածաշրջանում: Առջեւում նոր հակամարտություններ են:

Չնայած  Ռուսաստանի հսկայական խաղաղապահ ջանքերին՝ Հայաստանը պարտվող կողմ դուրս եկավ: Սակայն դիրքերը պահելու համար հայերը պետք է պայքարեին: Ցավոք, պաշտոնական Երեւանը նվազագույնի հասցրեց այդ հնարավորությունը: Երեւանի կողմից ոչ բավարար աջակցությունը ղարաբաղցիներին կանխորոշեց պատմության հետագա ընթացքն ու հանգեցրեց Հայաստանի համար ցավալի հետեւանքների, որոնք ունենք այսօր:

ԶԼՄ-ներում ելույթներ եղան այն մասին, որ Փաշինյանը հին զենք է գնել: Սակայն Ռուսաստանը դրա հետ որեւէ առնչություն չունի: ԼՂՀ հակաօդային ուժերը զինվել են 80-ականների հնացած ՀՕՊ համալիրներով, այդ պատճառով Ղարաբաղի ՀՕՊ-ը ոչնչացվել է հակառակորդի կողմից հաշված ժամերի, եթե ոչ րոպեների ընթացքում:

Անկասկած, կոռուպցիոն թեմաներին հետեւում են, այստեղ հարց է առաջանում ոչ միայն Փաշինյանի, այլ նաեւ ՀՀ ՊՆ առաջին դեմքերի նկատմամբ, որոնք հրաժարական են տվել: Այդ հարցը չպետք է հետաձգվի, այլապես ամեն ինչ կլղոզվի, ինչպես ՀՀ զինված ուժերի արդիականացման եւ վերազինման հարցը:

Վերջերս ՀՀ առաջին դեմքերը հայտարարեցին, որ բարեփոխումներ են անցկացվում ռուս մասնագետների օգնությամբ: Տեսնենք՝ ինչպիսին կլինի արդյունքը: Այդ ամենը պետք է անցկացվի նոն-ստոպ ռեժիմով՝ հաշվի առնելով շրջափակումն ու նենգությունները արտաքին ուժերից, որոնք ամենեւին Հայաստանի բարեկամները չեն: Այդ նենգությունը շրջապատում է Հայաստանին գրեթե երեք կողմից»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ