News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում կրճատվել է գրեթե 14 միլիարդ դոլարով Tesla-ի բաժնետոմսերի փլուզման ֆոնին, վկայում են աճուրդների եւ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները:

Մասնավորապես, ըստ BBI-ի, Մասկի կարողությունը կրճատվել է 13.6 միլիարդ դոլարով` հասնելով 176 միլիարդ դոլարի, նա դեռ շարունակում է երկրորդ տեղում մնալ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միեւնույն ժամանակ, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է 5.55 միլիարդով` հասնելով 180 միլիարդ դոլարի: Այսպիսով, Բեզոսը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միեւնույն ժամանակ, ըստ Forbes Real-Time-ի, Մասկի կարողությունը մեկ օրվա ընթացքում ընկել է 11.7 միլիարդ դոլարով` մինչեւ 162.8 միլիարդ դոլար (երկրորդ տեղ), Բեզոսինը` 5.4 միլիարդ դոլարով` մինչեւ 179.6 միլիարդ դոլար (առաջին տեղը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ