Բաքուն դեմ չի լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք վերաբերում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կկարողանա բացել սահմաններն ու կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի»,-ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Ալիեւը հավելել է, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարավել թուրքական ռազմատեխնիկայի գնումից:
«ՌԱՀ գծով Թուրքիայի հետ շփումները կշարունակվեն: Կարող եմ ասել, որ նոր պայմանագրեր են կնքվել, համաձայնագրեր են ստորագրվել թուրքական ժամանակակից սպառազինության մատակարարման շուրջ»,-ասել է նա: