News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս պահին Միացյալ Նահանգները բաց է դիվանագիտական զրույցի համար, որպեսզի նստի սեղանի մոտ եւ Իրանի միջուկային գործարքի շուրջ քննարկում անցկացնի «5+1» խմբի գործընկերների, ինչպես նաեւ իրանցիների հետ: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Այս պահին Միացյալ Նահանգները բաց է դիվանագիտական զրույցի համար, որպեսզի նստի սեղանի մոտ եւ անցկացնի այդ քննարկումը (Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ (ԳՀՀԾ) – խմբ.) «5+1» խմբի մեր գործընկերների, ինչպես նաեւ իրանցիների հետ: Մենք չենք պատրաստվում քայլեր ձեռնարկել պատժամիջոցների մեղմացման ուղղությամբ: Մեր սեղանին դա դրված չէ: Այդ պատճառով եվրոպացիները հիմա հրավեր են ուղարկել, եւ մենք պատասխանին ենք սպասում, սա վերջինն է, որ ես լսել եմ իրանցիներից»,- ասել է Ջեն Փսակին՝ մեկնաբանելով իրանական միջուկային գործարքին  առնչվող հարցը:

Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը ճեպազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ բոլոր անդամների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ ԱՄՆ մասնակցությամբ, գործարքի վերակենդանացումը քննարկելու համար:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարության մեջ նշված էր, որ այս 4 երկրները շահագրգռված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների անցկացմամբ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ: Ընդ որում՝ նրանք ընդհանուր հետաքրքրություն էին արտահայտել անվտանգության ոլորտում այն բանի երաշխավորման հարցում, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք մշակել: Դրանից բացի, «եվրաեռյակը» եւ ԱՄՆ-ն «իրենց հանձնառությունն էին հայտնել ընդհանուր նպատակին՝ ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորություններին լիարժեք հետեւելուն Իրանի վերադարձին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ