News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Իլհան Օմարը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է առանց Կոնգրեսի հաստատման Սիրիային մեկ օր շուտ օդային հարվածների հասցնելու Սպիտակ տան «իրավաբանական հիմնավորումը»:

«Մենք Կոնգրեսում վերահսկում ենք պատերազմի ընթացքը, եւ մեզ դեռ չեն տեղեկացրել, եւ մենք Սիրիայում պատերազմի թույլտություն չենք տվել»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Օմարը:

Օմարը ռեթվիթ է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրառումը, որը մի ժամանակ կասկածի տակ էր դրել «ինքնիշխան» երկրին օդային հարվածներ հասցնելու Դոնալդ Թրամփի վարչակազմի «օրինական լիազորությունները»:

«Հոյակապ հարց»,- պատասխանել է Օմարը 4-ամյա վաղեմության թվիթին՝ Բայդենի վարչակազմի հինգշաբթի օրը հայտարարած ռազմական գործողությունների լույսի ներքո:

«Նրա հարցը կարեւոր էր, երբ այլ վարչակազմ էր, եւ այս հարցը դեռ մնում է այս վարչակազմում: Սահմանադրական գործողություններին մասնակցելու մեր ունակությունը չի նվազում, երբ իշխող կուսակցությունը մերն է»,- հեռուստաալիքին ասել է Օմարը:

Fox News-ը նշում է, որ Սիրիայում ԱՄՆ ավիահարվածները քննադատության են ենթարկվել ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականների կողմից:

Այս գործողությունները քննադատողների թվում են նաեւ հանրապետական օրենսդիրներ Նենսի Մեյսը, Ջիմ Բենքսը, Ռենդ Փոլը, Լորեն Բիբերտը եւ դեմոկրատներ Ռո Հաննան, Քրիս Մերֆին, Թիմ Քեյնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ