News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ  «հաճելի է տեսնել Ամերիկայի ներգրավվածությունը»:

«Ես կարծում եմ, որ նախորդ վարչախմբի օրոք կային բաներ, որոնք շատ ավելի բարդ էին միջազգային ասպարեզում ճիշտ ուղղությամբ գործողություններն առաջ տանելու տեսանկյունից: Սակայն միեւնույն ժամանակ դուք գիտեք, որ բոլորիս մոտ կան դեմոկրատիաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ունեն տարբեր ուղղություններ»,-ասել է Թրյուդոն NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առցանց հանդիպումից հետո:

Կանադայում Թրյուդոն քննադատության է ենթարկվել Keystone XL խողովակաշարի կապակցությամբ, Բայդենը վերջերս հետ է կանչել դրա կառուցման համար թույլտվությունը: Թրյուդոն հասկացրել է, որ Կանադան ցանկանում է առաջ շարժվել այդ հարցում: «Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ ԱՄՆ վարչախումբը որոշում է կայացրել դրա շուրջ, եւ մենք շատ ավելի հետաքրքրված ենք երկու երկրների համար շահավետ ուղով շարժվելու գործում»,-ասել է Թրյուդոն:

Հարցին՝ Բայդենի վարչախումբն ինչո՞վ կարող է օգնել առաջխաղացման հարցում, Թրյուդոն ասել է, որ ակնհայտ է՝ կորոնավիրուսի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության գործում:

«Մոտեցումը, որը նախագահը կիրառում է Covid-ի նկատմամբ, ավելի է համապատասխանում նրան, որին հետեւել է Կանադան բավականին երկար ժամանակ. այն հիմնված է գիտության, մարդկանց պաշտպանության՝ որպես տնտեսությունը պաշտպանելու լավագույն միջոցի եւ գիտակցման վրա, որ մարդկանց աջակցելը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել դա հնարավորինս արագ»,-ասել է Թրյուդոն:

Հայտնի է, որ Թրյուդոն եւ Թրամփը ոչ միշտ են կիսել նույն կարծիքը առեւտրի եւ միջազգային հարաբերությունների հարցերում ԱՄՆ նախկին նախագահի հետ որոշակի տարաձայնությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ