News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի Կենտրոնական բանկի կառավարչի նախկին տեղակալն ընդգծել է կրիպտոարժույթ կիրառելու հարցում որոշակի կառավարական որոշումներ ընդունելու անհրաժշետությունը:

Tasnim-ին տված հարցազրույցում ԿԲ տեղակալ Նասեր Հաքիմին նշել է, որ Իրանի կառավարությունը պետք է ընդունի որոշակի կանոններ կրիպտոարժույթների նկատմամբ, հակառակ դեպքում հնարավոր է ֆինանսական աղետ:

Նա նաեւ կոչ է արել մարդկանց զգուշություն ցուցաբերել բիթքոյնների գնման դեպքում, քանի դեռ շուկան չի կանոնակարգվի՝ նախազգուշացնելով թվային արժույթի իրավաբանական ռիսկերի եւ դրա գնի զգալի տատանումների մասին:

Մեկ բիթքոյնի արժեքն առաջին անգամ գերազանցել է 58000 հազար դոլարը փետրվարի կեսերին: Որոշ խոշոր ընկերություններ, ինչպես MasterCard-ը, հայտարարել են, որ ներմուծում են կրիպտոարժույն իրենց ցանցում, իսկ Tesla-ն ներդրել է 1,5 միլիարդ դոլարի չափով բիթքոյնն այդ տարվա սկզբում:

Այդուհանդերձ, բազմաթիվ ֆինանսական հսկիչներ այժմ մտահոգություն են հայտնում կրիպտոարժույթի ապագայի եւ դրա ռիսկերի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ