News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի հսկողություն Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի հսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու ուղղությամբ: 2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած՝ չպայթած զինամթերքից ազատվել է  1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ, 1 512 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 24 962 պայթյունավտանգ առարկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ