News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դաշնակցակության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքում:

Նրանք խմբով մտել են շենքի ներսը եւ մեգաֆոնով ելույթներ են ունենում, վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»:

«Մենք այսօր եկել ենք տեղեկացնելու ձեզ, նախարարությունների հարգելի աշխատակիցներ, հատկապես պետկան աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ դժվար փուլում է, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրս օգտագործելով, դավաճան Նիկոլի Փաշինյանի հավաքը լցնելու հետ կլապված, այլ զբաղվեն իրենց գործով: Մենք չենք եկել շենքը գրավելու, իշխանական աթոռները զավթելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ հայտարարեց, որ այս իշխանությունները կապ չունեն հայ ազգի հետ, քանի որ նրանց սատարում են Թուրքիան ու Ադրբեջանը.

«Այս իշխանություններն իրավունք չունեն ներկայացնել մեզ՝ որպես ժողովուրդ, որպես պետություն։ Ձեր նախարարները, վարչապետը կապ չունեն հայության հետ։ Նրանց միայն սատարում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ձեզ կոչ ենք անում՝ չտրվել նրանց ճնշումներին, չտրվել նրանց սադրանքներին։ Այսօրվա արյունալի ներկայացմանը, որը պատրաստվում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, կոչ ենք անում՝ չմասնակցել»։

Նախարարության շենքից դուրս գալուց հետո ՀՅԴ անդամը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր իշխանությունը պատկանում է ազգային արժանապատվության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին.

«Մեր նպատակն էր, որ մի նախարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը մտել է մոտ 3 հազարից ավելի ոստիկանների ուղեկցությամբ, ցույց տալ, որ մենք ցանկացած նախարարություն կարող ենք մտնել առանց ոստիկանության։ Նրանք ուղղակի ֆոն են ստեղծում, թե ունեն իշխանություն, սակայն իշխանությունն այսօր պատկանում է ազգային արժանապատվության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Այս պահին մարզերում խայտառակ վիճակ է։ Մարդկանց դպրոցներից, համայնքներից թիվ են դրել, որ այսօր բերեն Նիկոլ Փաշինյանի ցույցին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ