News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե համեմատենք երեկ Բաղրամյան պողոտայում եւ Հանրապետության հրապարակում ընթացող երկու հանրահավաքների կարգախոսները, կտեսնենք, որ մի տեղ ասում էին՝ «ազգ, բանակ, հաղթանակ», մյուսում ասում էին՝ «Նիկոլ վարչապետ», եւ հակահիգենիկ ձայնակություններ կան՝ «դըմփ-դըմփ-հու»: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանից արդեն կարելի է եզրակացնել, թե ով ինչ նպատակ է հետապնդում:

«Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ: Կապ չունի, թե 10-20 հազար մարդ կար, հարթակում նա մենակ էր, որովհետեւ ես չէի պատկերացնում, որ որեւէ մեկը կարող էր ելույթ ունենալ եւ արդարացնել այն հիմարությունները, որոնք ասում էր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով մարտի 1-ի գործին, նա ասաց. «Ինչքան խորանում ես, տեսնում ես, որ սա լուրջ ծրագիր է եղել: Օրինակ, ես չգիտեմ՝ մինչեւ հիմա քննե՞լ են Հանրային խորհրդի նախագահին: Պարզվում է, որ այդ ատելության, չարության մթնոլորտում մարդկանց մոտ տարածում է ինգֆորմացիա, որ իշխանությունները երեխա են սպանել: Նաեւ տարածում է դեսպանատներին: Լավ է, որ ԱՄՆ դեսպանություն ասում է, որ այսպիսի տեղեկություն կա, որը կեղծ է: Երեւում է, որ լուրջ ծրագիր է: Եթե նկատի ունենաք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում հայտարարվում էր, որ պետք է ազատվել մոնղոլ-թաթարական լծից, իսկ դրա կուլմինացիան այն էր, որ պետք է քշենք տականք ղարաբաղցիներին Երեւանից: Տարածություն չէին թողնում նորմալ մտքի, որին հետեւեց 10 զոհը:

Ի վերջո լուրջ ծրագրով կարողացան ջախջախել բանակը: Այսօր արյունածոր է մեր բանակը, թեեւ հիմքն ամուր է: Շատ կարճ ժամանակ մնացել, որ մենք կազատվենք պետությունը ջախճախած իշխանությունից»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն առանց արյան չի ուզում գնալ. «Ինչքան շուտ մեկուսացնեն նրան, այնքան մենք կարող ենք խաղաղ անցում կատարել նորմալ իշխանության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ