News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի դատարանը Գերմանիայի քաղաքացի պաստոր Մայքլ Ֆոյլներին մեղադրել է Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու մեջ, հայտնում է միջազգային քրիստոնեական օգնության The Barnabas Fund, գործակալությունը:

Պաստոր Ֆոյլներին արտաքսում է սպառնում, եթե դատավորները վճիռ կայացնեն նրա դեմ, ինչը տեղի կունենա երկու-երեք ամիս հետո: Ֆոյլներն այդպիսի որոշումը իրավունք չունի բողոքարկել ներգաղթյալների դատարանում:

Նրա փաստաբանը հայտնել է, որ փետրվարի սկզբին պաստորին անօրինական կերպով 30 ժամ մեկուսարանում են պահել, իսկ ավելի ուշ նրան հրամայել են լքել Թուրքիան տասը օրվա ընթացքում: Այնուհետեւ նրան թույլատրել են մնալ երկրում, քանի դեռ գործը չի ավարտվել:

Պաստորը Թուրքիա է ժամանել 1999թ.՝ որպես փրկարար՝ Իզմիթում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որը 17000 կյանք էր խլել: Ավելի ուշ նա ընտանիքի հետ հաստատվել էր մոտակա Յալովայում, որտեղ նա տեղի եկեղեցու պաստորն էր:

2020 թվականին Թուրքիան արտաքսել է առնվազն 18 օտարերկրյա քրիստոնյա աշխատողների: Անցյալ տարի 35 քրիստոնյա բանվորներ են արտաքսվել: International Christian Concern-ի փետրվարյան զեկույցում ընդգծվում է Թուրքիայում կրոնական ազատությունների խախտումների աճի մասին, երբ մի քանի եկեղեցիներ վերածվել են մզկիթների եւ քաղաքային շենքերի:

Հարավարեւելյան Շիրնակ նահանգի միակ քրիստոնյա գյուղից տարեց սիրիացի զույգը անհետ կորել է 2020-ի հունվարի 7-ից, իսկ սիրիացի վանական հայր Սեֆեր Բիլեչենը այս տարվա փետրվարին դատարանի առջեւ է կանգնել ահաբեկչության մեղադրանքով՝ Քրդական աշխատավորական կուսակցության անդամի հետ ուտելիքը կիսելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ