News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մենք հանդիպել ենք ադրբեջանական բանակի զինծառայողների հետ, որոնք Իսպարտա նահանգ են եկել վեցշաբաթյա զորավարժություններ անցկացնելու, հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան միկրոբլոգում հաղորդվում է, որ հրամանատարաշտաբային վարժանքներն անցկացվելու են Իսպարտայում: Այնտեղ է ժամանել ադրբեջանական ստորաբաժանումը: Զորավարժությունները կտեւեն 6 շաբաթ:

«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ փոխգործակցությունը «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով: Մենք դիմավորել ենք հերոսական ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա նահանգ են ժամանել վեցշաբաթյա զորավարժությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ