News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝

«Պետական հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 94, միաձայն);

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 89, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6):

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագիծերի, այդ թվում՝

«Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 93, միաձայն);

Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 95, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3):

Միաժամանակ, պատգամավորները հավանություն չտվեցին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 1, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 4): Այդ մասին որոշում էր ընդունվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի խնդրանքով, որն իր խնդրանքը հիմնավորել էր հավելյալ քննարկումներ անցկացնելու ցանկությամբ: Այդպիսով, օրենսդրական նախաձեռնությունը կվերադարձվի պրոֆիլային հանձնաժողով առաջին ընթերցմամբ հետագա քննարկման համար:

Նշենք, որ Հայաստանում գիտական, գիտամանկավարժական եւ փորձագիտական հանրությունը քննադատել է կրթական համակարգում, մասնավորապես՝ բարձրագույն կրության համակարգում նոր բարեփոխումները: Այսպես, Հայաստանում մտադիր են հրաժարվել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգից՝ նախապատվություն տալով  «արեւմտյան»՝ միաստիճան համակարգին: Օրինակ, այս կամ այն գիտության թեկնածուն կկարողանա դոկտորի կոչում կրել գիտությունների դոկտորին հավասար, ինչը երկրում շատ գիտնականներ պարզապես անընդունելի են համարում: Ընդ որում, օրենսդրական նախաձեռնության հակառակորդներին մտահոգում է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը, քանի որ ըստ բարեփոխումների՝ կառավարությունը կֆինանսավորի ոչ թե անմիջապես ԳԱԱ-ն, որի պարտականությունների մեջ էր մնում հատկացված միջոցների վերաբաշխումը, այլ հենց այդ ինստիտուտներին, ինչը փաստացի հարցականի տակ է դնում ԳԱԱ-ի եւ Գիտական խորհրդի առկայության իմաստը:

Բացի այդ, քաղաքացիներին մտահոգում է նաեւ բուհերի ռեկտորների ընտրության հարցը, քանի որ իշխանությունը, փաստացի, միջամտում է տվյալ գործընթացին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ