News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակով եւ համաշխարհային տնտեսական աճով պայմանավորված՝ կանանց սկսել են ավելի քիչ վստահել իշխանությունը: 2020 թվականին կանայք նշանակվել են գործադիր տնօրենների պաշտոնում 39 տոկոսում՝ ի տարբերություն նախորդ տարվա 44 տոկոս ցուցանշի, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով Equilar ընկերության հետազոտությանը:

Գենդերային բազմազանության թարմացված ինդեքսը ցույց է տվել, որ կանայք զբաղեցնում են 23,5 տոկոսը Russell 3000-ի տնօրենների խորհրդում, որը վերահսկում են ԱՄՆ 3000 խոշորագույն հանրային ընկերությունների գործունեության արդյունքները, հաղորդում է Lenta-ն:

Russell 3000-ից ընկերությունների 6 տոկոսում առհասարակ չեն աշխատում կանայք, եւ միայն ընկերություններից 71-ում կան տնօրենների խորհուրդներ, որոնցում կանայք կազմում են առնվազն 50 տոկոսը: Equilar-ը նախազգուշացնում է, որ ներկայիս տեմպերով տնօրենների խորհուրդը չի հասնի գենդերային հավասարության մինչեւ 2032 թվականը:

Հենց կանայք են դարձել տնտեսական անկման հիմնական զոհերը: Նրանց շարքերում մեծ թվով կրճատումներ եւ հեռացումներ են տեղի ունեցել, բացի այդ, կանայք ստիպված են ավելի հաճախ հեռանալ աշխատանքից երեխաներին խնամելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ