News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան EEOC գործակալությունը Facebook Inc-ի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ կապված աշխատանքի ընդունվելիս «համակարգային» ռասայական նախապաշարմունքի հետ, hաղորդում է Reuters-ը:

Որպես կանոն գործակալությունը վեճերը լուծում է միջնորդության ճանապարհով կամ էլ հայցվորներին թույլ է տալիս հայց ներկայացնել գործատուների դեմ: Սակայն գործակալության ներկայացուցիչները որոշ գործեր սահմանել են «համակարգային», ինչը քննիչներին թույլ է տալիս ընկերության տվյալները վերլուծելու համար մասնագետների ներգրավել, եւ, հնարավոր է, ավելի լայն դատական հայց հարուցել, որը ներկայացնում են աշխատակիցների մի ողջ դասակարգ:

Facebook-ի օպերացիոն ծրագրերի մենեջեր Օսկար Վենեզի-կրտսերը եւ երկու հայցվորներ, որոնց մերժել են աշխատանքի ընդունելիս, անցած տարի հուլիսին EEOC-ում հայց են ներկայացրել, երրորդ աշխատակիցը եւս միացել է գործին:

Նրանք պնդում ենք, որ Facebook-ը խտրականություն է դնում թեկնածուների եւ աֆրոամերիկյան ծագմամբ աշխատակիցների միջեւ՝ ապավինելով սուբյեկտիվ գնահատակններին եւ խրախուսելով ռասայական կարծրատիպերը:

Facebook-ի խոսնակ Էնդի Սթոունը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության կարգավիճակը կամ կոնկրետ մեղադրանքը, սակայն հայտարարել է, որ «պետք է ապահովել բոլոր աշխատակիցների համար հարգալից եւ անվտանգ աշխատանքային միջավայրը»:

«Մենք լուրջ ենք վերաբերվում խտրականության մեջ ցանկացած մեղադրանքի եւ հետաքննում ենք ցանկացած գործ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ