News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան եւ վերականգնվելու իր պաշտոնում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Թե ինչպես կորոշի ԳՇ պետը, ես չեմ կարող ասել, բայց փաստ է, որ թնջուկը չի հանգուցալուծվել»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հիմքեր չեն նախատեսում ԳՇ պետին ազատելու համար:

Հարցին, թե իր կարծիքով ինչու նախագահը վարչապետի առաջարկությունը չի վիճարկում եւ այդ հարցով չի դիմում ՍԴ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «եթե մեկնաբանեմ վարչապետի դիրքերից, այդտեղ կարող է լինել սպառնալիք, քաղաքացիության թղթի շահարկում, կարող է լինել խնդրանք, արցունքներ, քաղաքական առեւտուր»:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, նա նշեց, որ Բաղրամյան պողոտան փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխում է դավաճանական խունտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ