News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը եւ Լիբանանի հանրային գործերով նախարար Ռամզի Մաշրիֆիան քննարկել են Դամասկոսում սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով սիրիական պաշտոնական ԶԼՄ-ներին:

«Սիրիան կողմ է Սիրիայի բոլոր քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցի լուծմանը, ստեղծում է պայմաններ նրանց անվտանգ վերադարձի համար, ձգտում է տրամադրել նրանց կյանքի արժանավայել պայմաններ»,-հայտարարել է Միքդադը:

Նա հավելել է, որ Արեւմուտքը, Դամասկոսի կարծիքով,  հաճախ քաղաքականացնում է փախստականների հարցը, տարածում է ապատեղեկատվություն այդ թեմայի շուրջ:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում շուրջ 4 միլիոն սիրիացի ապաստան է ստացել հարեւան երկրներում: Մասնավորապես, ավելի քան 1 միլիոն սիրիացի փախստանական գրանցվել է Լիբանանում, որը համարվում է Դամասկոսի ամենամտերիմ դաշնակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ