News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մարտվիլիում՝ Չկոնդիդյան թեմում այսօր տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Վրաստանի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ բախում է տեղի ունեցել թեմի հոգեւորականների ու հավատացյալների միջեւ:

Տարաձայնությունների պատճառ է հանդիսացել տեղի երկու հոգեւորականներ Կոնստանտին Գաբիսոնիային եւ Պետրե Գուդուշաուրիին ծիսակատարություններ անցկացնելուց զրկելու մասին Չկոնդիդյան թեմի նորանշանակ միտրոպոլիտ Ստեֆանի որոշումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Որոշումը մետրոպոլիտը կայացրել է այն բանից հետո, երբ այս քահանաները, չնայած գրավոր եւ անձնական նախազգուշացումներին, հրաժարվել են ծառայել թեմի նոր մետրոպոլիտին:

Համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեֆանն անմիջապես հեռանա թեմից: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են մտնել նստավայրի այն սենյակը, որտեղ մետրոպոլիտը հանդիպել է հոգեւորականների հետ:

Այս բախման ընթացքում հրմշտոց է առաջացել եւ փլվել է թեմի երկրորդ հարկում գտնվող պատշգամբի փայտե բազրիքը: Դրա հետեւանքով մի քանի մարդ ընկել է պատշգամբից: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց մեջ «Ֆորմուլա», «POSTV», «Փիրվելի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունների լրագրողներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ