News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին:

«Պետք է ասեմ, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի մամուլը, բոլոր հասարակական կառույցներն ահռելի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է Ալիեւ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, նոր իրողություն է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է եւ ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա եւ մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարեւորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Ազերթաջ»-ը:

«Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից եւ դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացից հետո: ՀՀ իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սահմանը Սյունիքում: Ընդ որում, իշխանությունը չի հերքում Սյունիքի մասով առանձին փաստաթղթի առկայությունը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ չէ, այլ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, եւ նրա համար անօրինական է սահմանները ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում «հստակեցնելը»: Հաշվի առնելով այն, որ ԱԺՀ-ն մեծ հույսեր ունի Զանգեզուրի հետ կապված, իսկ ԱՀ ներկայիս իշխանությունը ձգտում է իրականացնել նախնիների բռնազավթող քաղաքականությունը, նման անօրինական «հստակեցումն» ակնհայտ է:

Նշենք նաեւ, որ չնայած ՀՀ ԱԳՆ-ի մշտական հայտարարություններին այն մասին, թե հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն ենթադրում միջանցքի ստեղծում, Ադրբեջանն ու Թուրքիան մնում են իրենց կարծիքին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ