News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը եւ Մավրիտանիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շեմին են: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշներն իր հոդվածում, որը հրապարակվել է Wall Street Journal-ում:

«Մենք արաբաիսրայելական հակամարտության վկաներն ենք: Դրա պատճառներից մեկն այն միֆն է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն նրանից հետո, երբ Իսրայելն ու պաղեստինցիները լուծեն իրենց տարաձայնությունները: Դա երբեք ճշմարտություն չի եղել»,-գրել է նա՝ հավելելով, որ Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցով այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերը» «բացահայտել են հակամարտությունը որպես իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ անշարժ գույքի մասին վեճ, որը չպետք է խանգարի Իսրայելի եւ ընդհանուր առմամբ արաբական երկրների հետ հարաբերություններին»:

«Եվս մի քանի երկիր, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը եւ Մավրիտանիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շեմին են»,-նշել է Քուշները:

«Նոր ճանապարհային քարտեզին հետեւելը Բայդենի վարչակազմին թույլ չի տա կրկնել անցյալ սխալներն ու հնարավորություն կստեղծի ամերիկյան բիզնեսի համար»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ 10 մլրդ դոլարի չափով ներդրումային հիմնադրամ է ստեղծվել ԱՄԷ-ի կողմից Իսրայելում ներդրումներ կատարելու համար: «Արաբական աշխարհն այլեւս չի բոյկոտում հրեական պետությունը եւ նրա բարգավաճման հույս ունի»,-եզրափակել է Քուշները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ