News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։ «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չմեղանչեմ խղճիս առջև և հրապարակավ ընդունեմ, որ դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկված հենց նիկոլական ռեժիմի օրոք՝ «այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» տրամաբանությամբ։ Դատավորները խորապես ու, հուսով եմ, անդառնալիորեն գիտակցեցին, որ ոչ թե հերթական պետական համակարգի ներկայացուցիչ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող ու կենսագործող։ Որ իշխանության իրենց ճյուղը կոչված է հակակշռելու ու հավասարակշռելու իշխանության «քաղաքական» ճյուղերին՝ Օրենսդիրին ու Գործադիրին, և ունակ է այդ դերակատարումը կատարել պատվով ու որակով։

Ինչու՞ ստացվեց դատարանների մոտ։ Որովհետև՝ (1) ներսում կային հեղինակություններ, որոնք առաջին ու շատ ծանր հարվածներն իրենց վրա վերցրեցին ու չընկրկեցին, ու չծնկեցին, (2) 1997-ից ի վեր՝ տասնյակ մարդիկ՝ իրական բարեփոխիչներ, դասախոսներ, գիտնականներ, դատական վարչարարներ, փաստաբաններ, հենց դատավորներ, չերևացող, չփիառվող, բայց հաստատակամ ու նպատակասլաց աշխատանք էին կատարում՝ իրապես անկախ դատարաններ ունենալու համար։ Ու ահա՛ տնկված ու խնամված այգին պտուղներ է տալիս։

Ըստ հայցի՝ Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։ «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա...

Опубликовано Ruben Melikyan Среда, 17 марта 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ