News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիական պրոցեսում միշտ ռիսկի գործոն կա, բայց հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը, հուսով ենք, որ ռիսկի գործոնը շատ փոքր է եւ խնդիրներ չեն առաջանա։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ տնоրեն Մովսես Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա ռիսկի գործոն, որ 2021 թվականին ԱԷԿ գործող բլոկի շահագործման ժամկետը չի երկարաձգվի։ 

«2015-2016 թվականներից «Ռոսատոմի» հետ միասին ռուսական վարկի միջոցներով մենք սկսեցինք մեր գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։ Այդ պահին՝ 2015-2016 թվականներին 10 տարվա հեռանկար ունեինք՝ այսինքն 2026 թվականին մեր գործող բլոկն արդեն 40 տարի շահագործման մեջ կլինի, եւ, հաշվի առնելով մյուս երկրների փորձը, մենք պատրաստվում ենք ևս 5-10 տարով շարունակել մեր գործող բլոկի շահագործումը, այսինքն՝ 2026 թվականից հետո համապատասխան հիմնավորումների դեպքում շարունակել կայանի շահագործումը դեպի 45-50 տարի»,- ասաց նա:

Նշենք, որ այս տարի մայիսի 15-ից 141 օրով գործող էներգաբլոկը կկանգնեցվի, կիրականացվեն ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներ և վերանորոգում, ինչի արդյունքում այս տարվա վերջին ԱԷԿ-ը հույս ունի Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմնից ստանալ նոր լիցենզիա՝ առայժմ 10 տարով։

2021 թվականին վերանորոգման աշխատանքները, կայանի տնօրենի կարծիքով, կարելի է ամենաբարդ փուլը համարել աշխատանքների կազմակերպման առումով. աշխատանքներ կտարվեն կայանի անվտանգության բարելավման, երկրորդի էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման ուղղությամբ եւ այլն: Իրանի մետաղի թրծման նախապատրաստական աշխատանքներն այս պահին կատարված են։

«Դրանից հետո մենք հույս ունենք 10 տարվա արտոնագիր ստանալ պետական կարգավորող մարմնից»,- եզրափակեց Մովսես Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ