News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը համարում է, որ բիթքոյնը, չնայած դրա գնի աճին, կործանման դատապարտված փոխարժեք է: Ընդ որում՝ բանկիրը համարում է, որ թվային փոխարժեքների առաջացումն անխուսափելի է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ թվային փոխարժեքն անխուսափելի է, քանի որ աշխարհը թվայնացվում է: Միեւնույն ժամանակ ես միշտ համարել եմ, որ բիթքոյնի պես «ձախ» փոխարժեքները դատապարտված են կործանման: Ոչ մի պետական ֆինանսական համակարգ չի կարող թույլ տալ այդպիսի փոխարժեքին գոյություն ունենալ եւ չկարգավորվել պետական մարմինների կողմից այն դեպքւոմ, եթե փոխարժեքը նշանակալի տեղ է զբաղեցնում արժութային, բյուջետային գործողություններում»,-ասել է Կոստինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը բացառություն չէ պետական թվային արժույթի ստեղծման հարցում:

«Ես կարծում եմ, որ դա կպահանջի մի քանի տարի, որի արդյունքը կախված կլինի նրանից, թե որքանով է այն հարմարավետ հաճախորդների համար: Այժմ ասում են, որ կանխիկ արժույթները հարմարավետ չեն, սակայն 2020-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կանխիկի օգտագործումը մեծացել է: Սակայն ի վերջո ապագան թվային թեմատիկայում շրջանակում է, ես դրանում չեմ կասկածում»,-հավելել է Կոստինը:

Կոստինը հավելել է, որ ՎՏԲ-ն պատրաստ է մասնակցել թվային ռուբլիի ծրագրավորման մեջ, սակայն պայմանով, որ կընտրվի սցենար, որով հաճախորդների դրամապանակները կգտնվեն բանկերում, իսկ հաշիվները կվարվեն ԿԲ-ի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ