News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մարտի 20-ին ինքնահրկիզված 41-ամյա կինն ուներ առողջական խնդիրներ, չէր ուզում բուժումը շարունակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Նորմալ ընտանիք է, ինչ-որ անախորժություններ չեն եղել, որ ասեմ՝ դա էր նման քայլի գնալու պատճառը։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ էլ չուներ։ Զարմանալի բան եղավ։ Վարկածն այն է, որ  ինչ-որ առողջական խնդիրներ ուներ, չէր ուզում բուժումը շարունակել, ընտանիքին անհանգստություն պատճառեր, ու այդպես գնաց նման քայլի»,- պատմեց Դանիելյանը։

Նա ասաց, որ 41-ամյա կինն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս տղա։

Արցախի  գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժին 2021 թվականի մարտի 20-ին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ՝ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող` բենզինի պարունակությամբ շշի բացակայության մասին։

Դեպքի առթիվ տարածքային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության  ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ