News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դեռեւս հնարավոր չէ որոշել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության ժամանակը, քանի որ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոսել է Հարավային Ֆլորիդայի համալսարանի կողմից կազմակերպված վիրտուալ միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2008-ին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում մենք հայտարարեցինք, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Մենք ժամկետ չենք սահմանել»,- ասել է Սթոլթենբերգը: «Այժմ մենք օգնում ենք Ուկրաինային եւ Վրաստանին մոտենալ անդամակցությանը: Մենք նրանց օգնում ենք անվտանգության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, զինված ուժերի դեմոկրատական վերահսկողությունը ամրացնելու, ՆԱՏՕ-ի չափանիշներին աստիճանաբար մոտենալու եւ դաշինքին անդամակցելուն մոտենալու հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Բայց անդամակցության մասին որոշումն ընդունվում է կոնսենսուսով: Բոլոր դաշնակիցները պետք է համաձայնեն սրա հետ: Ուստի չեմ կարող նշել այն ժամանակը, երբ դաշնակիցները կհամարեն, որ Ուկրաինան եւ Վրաստանը լիովին պատրաստ են անդամակցել դաշինքին»,- հավելել է նա:

Գլխավոր քարտուղարը նաեւ հաստատել է, որ «այն պատկերացումը, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է կամ սադրանք, վտանգավոր է, դա չի համապատասխանում իրականությանը»: Ըստ Սթոլթենբերգի՝ «Ռուսաստանը դադարել է հավատալ դաշինքի հետ փոխգործակցությանը, համագործակցությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ