News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդուման հունիսի 17-ին Հայաստանում ռուսական ռազմակայանի  մասին պայմանագրում փոփոխություններ անելու արձանագրությունը, որը վերաբերում է տեղակայման ժամկետների երկարաձգմանը:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է արձանագրությունը դեռ ապրիլի 12-ին` 80 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրել էին Հայաստանի եւ ռուսաստանի նախագահները 2010թ. օգոստոսին, Երեւանում, իսկ 2011թ. մարտի 15-ին Հյաաստանի Սահմանադրական դատարանը դրանք գնահատել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ստորագրվել էր 1995թ. մարտի 16-ին, իսկ այժմ գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 49 տարի:

Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ