News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր, հունիսի 17-ին Անկարայում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ առաջին անգամ մարզիկները ներկայացված կլինեն տասը քաշային կարերում. մինչեւ 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, 91 կգ եւ 91-ից բարձր:

Հունիսի 17-ից 19-ը տեղի կունենան նախնական մենամարտերը, հունիսի 20-21-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչները, հունիսի 23-ին կկայանա կիսաեզրափակիչը, եւ եզրափակիչը մենամարտերը կանցկացվեն հունիսի 24-ին:  

Հայաստանի հավաքականի կազմում գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ թուրքական ռինգ դուրս կգան Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) եւ Արթուր Խաչատրյանը (75 կգ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ