News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2477 դեպք: Կատարվել է 21 867 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ