News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես տեսնում եմ, որ շատերդ չեք հասկանում իրավական նրբություններից... (օրենսգիքր, հոդված, հակասահնանադրական...) և այս ամենը խճճում է ձեզ. դա նորմալ է: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը:

«Եթե փորձեմ պարզ բացատրել, ապա ունենք հետևյալ պատկերը. պատկերացրեք ձեզ ասում են, որ դուք հանցանք եք գործել x հոդվածով: Դուք բացում եք էն գիրքը (քր. օրենսգիրք) և փնտրում եք այդ x հոդվածը ու չեք գտնում: Բայց ձեզ միևնույն է, շարունակում են հետապնդել այդ գոյություն չունեցող x հոդվածով:

Սա կոչվում է «беспредел» (крайняя степень беззакония, беспорядка):

Ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից և այսօրվա հերթական խայտառակ նիստից հետո»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ