News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Փաշինյանի մարզային այցերի նպատակ այն է, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե իբր իր վարկանիշը բարձր է։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Կիրառելով վարչական լծակներ, ուզում է ցույց տալ, որ անկախ պարտությունից, ինքը դեռևս երկրի ղեկավարն է և ունի ժողովրդի աջակցությունը»,– ասաց նա։

Ընդգծելով, որ չնայած քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց Փաշինյանն արդեն սկսել է այն, իրավապաշտպանը դիմեց ընդդիմադիր ուժերին․

«Այս վարչապետի հետ ընտրությունների գնալը պարզապես միամտություն է։ Նա վերարտադրվելու համար որևէ մեթոդից չի խորշի՝ և վարչական ռեսուրս, և ուժ կկիրառի, և ընտրակաշառք կբաժանի, ընդ որում, անհայտ ծագման փողերով»։

Որպես վարչական ռեսուրսի կիրառում, Ավետիք Իշխանյանը նշեց այն տեղեկությունը, որ Լոռու մարզպետարանի աշխատակցին աշխատանքից ազատել են Փաշինյանի հանրահավաքին չմասնակցելու համար։

«Սա ցույց է տալիս իշխանության իրական դեմքը։ Բեմականացված սցենարներ են ցուցադրում, սկսած Աբաջյանի կեղծ պապիկից մինչև զանազան տատիկ- պապիկներ։ Ստեղծում են հուզիչ տեսարաններ, թե իբր ժողովուրդն իրեն հավատում է։ Սա շատ պարզունակ մեթոդ է, որ տգետ մարդկանց վրա ազդեցություն ունենում է»,- ասաց իրավապաշտպանը։

Ի պատասխան հարցին, թե անգամ պաշտոնական քարոզարշավն էլ չսկսած, ինչու՞ է Փաշինյանն այսքան շտապում, ողջ պետական ապարատն ընտրության նախապատրաստություններին  է լծվել, այն էլ հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների ֆոնին, Ա․Իշխանյանն ասաց․

«Այս իշխանությանը բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, ինչպես չէր հետաքրքրում Արցախը, որպես Հայաստանի տարածք։ Նրան չեն հուզում անգամ այսքան զոհերը։ Իշխանությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, բացարձակապես զուրկ է գթասրտությունից, նրանց միակ խնդիրը ամեն գնով իշխանությունը պահելն է»։

Իրավապաշտպանը նշում է, որ այն դեպքում, երբ պետությունը սոցիալական ծախսերն է կրճատում՝ տարեցների տուն-ինտերնատներն է միավորում, գիշերօթիկներն է փակում, ոստիկանների աշխատավարձը շուրջ 100 տոկոսով բարձրացնում է, իսկ սա հերթական անգամ ապացուցում է, որ «այս իշխանությանը մարդկային կյանքերը բացարձակապես հետաքրքիր չեն»։

Կորոնավիրուսով վարակվելու եւ վարակից մահերի թվերն աճում են, սակայն պետության ղեկավարը մարզերում հավաքներ է անում, որոնց գրեթե բոլոր մասնակիցներն առանց դիմակների են։ Տրամաբանակա՞ն է, որ վարչապետը մեկ օր առաջ հավաքներ է անում մարզերում, իսկ հաջորդ օրը կառավարությունում նիստ է անցկացնում հակահամաճարակային վերհասկողությունը խստացնելու հրահանգով, հարցին ի պատասխան Ա․ Իշխանյանն ասաց, որ այս իշխանության համար միևնույն է, որ համաճարակի հետևանքով զոհերի թիվն աճում է․

«Իրենք թքած ունեն, որ այդ հանրահավաքների ժամանակ մարդիկ կարող են վարակվել։ Թող բոլորը վարակվեն, բայց Փաշինյանը մնա իշխանության։ Նա համավարակն օգտագործեց ինչպես իր իշխանությունն ամրապնդնելու համար՝ արգելելով ընդդիմությանը հանրահավաքներ անել, այնպես էլ այսօր կարող է համավարակն օգտագործի էլի ընդդիմության դեմ՝ կրկին արգելելով հավաքները։ Նրանից ամեն ինչ սպասելի է, նա չունի որևէ զգացմունք, ազգային, մարդկային զգացողություն», ասաց Ավետիք Իշխանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ