News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, ինչպես նաեւ որեւէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը:

Նշենք, որ «ՀՀ Ընտրական օրենսգիրքը» սահմանադրական օրենք է, որն ընդունելու համար անհրաժեշտ է 80 պատգամավորների կողմ ձայները:

Ավելի վաղց NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան երկրորդ փորձից կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ էլ որոշում է ընդունվել արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: ԱԺ խորհրդի նիստին չեն մասնակցել ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ