News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մենք փուլ առ փուլ պետք է վերականգնենք հավատը մեր ապագայի նկատմամբ: Այս մասին Մարտունու շրջանում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով երեկ աշխատանքային այցով եղել է Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:

«Մենք պետք է կարողանանք վեր հանել խնդիրները, վերագտնելով մեզ նոր օրակարգով, նոր ծրագրերով, նոր ճանապարհային քարտեզով շենացնենք, զարգացնենք մեր երկիրը»,-ասաց նա եւ անդրադարձավ մի քանի կարեւոր հարցեր:

«Ամենակարեւոր հարցը, որ մեր երկրի ներքին թշնամիները խաթարում են մեր անդորրը՝ չհասկանալով, որ ամեն մի սադրիչ նյութ տարածելով հերթական հոգեբանական ճնշումն գործադրում, վիրավորանքն են փոխանցում մեզ:

Գլխավոր թեման Կարմիր Շուկայի թեման է. Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, եւ օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ:

Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել: Կարմիր Շուկայի թեման փակված է, բաց էլ չի եղել: Ընդհանուր  առմամբ, որեւէ ստվերային համաձայնություն, որեւէ փուլում չի լինելու: Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարն անկախության համար: Մենք այդ ճանապարհից հետ նահանջ չենք ունենալու»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ