News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունն իր աշխատակիցներին պատմել է, թե ինչպես կիրառել մարիխուանայի մասին նահանգի նոր օրենքը, որը ներառում է հասարակական վայրերում մեծահասակներին ծխելու թույլտվություն, մարիխուանայի փոխանակման անտեսում, եթե միայն փողի գործարք չկա, եւ միայն հոտի հիման վրա մեքենաների խուզարկության արգելք, հայտնում է Fox News-ը:

Իրավապահների համար ուղեցույցում նշվում է նաեւ, որ ոստիկանները չեն կարող «մոտենալ, կանգնեցնել կամ կալանավորել» պայմանական-վաղաժամկետ ազատվածին՝ մարիխուանա ծխելու կամ պահելու համար, նույնիսկ եթե նրանք գիտեն, որ նախկին կալանավորը չպետք է ծխի:

Փոխարենը նրանք «պետք է ծանուցեն պայմանական վաղաժամկետ ազատման համապատասխան ծառայության աշխատակիցներին», որպեսզի պահպանվեն այն պայմանները, որով մարդն ազատվել է բանտից։

Ուղեցույցում նշվում է, որ իրավունքի կիրառման «արմատական փոփոխությունները» տեղի են ունեցել նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կողմից առողջապահական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, վաճառքն ու մշակումը օրինականացնելու մասին օրինագծի ստորագրման արդյունքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ