News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2020-ին թանկարժեք քարերի,  մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը Հայաստանից նախորդ տարվա  համեմատ նվազել է կիսով չափ, ավելի քան 50%-ով նվազել ներմուծումը, ադամանդագործությունն անկում է ապրել ավելի քան 14%-ով:

Մինչև 2007 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը կազմում էին ընդհանուրի մոտ 34%-ը:  Այս ցուցանիշը վկայում  էր  ոսկերչության և ակնագործության բնագավառի հարաբերական զարգացվածության աստիճանի և արդյունավետության մասին:

2020 թվականին Հայաստանում մշակվել է 35.4 մլրդդրամիադամանդ, որը նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 14.3%-ով, ինչը պայմանավորված է եղել արտահանման և ներքին սպառման կրճատմամբ։

2020 թվականին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի Հայաստանից արտահանումը 2019 թվականի համեմատ նվազել է մոտ 50%-ով:

Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների 2020 թվականի 1-ին կիսամյակիցանկի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 33.4 մլն  դոլարի ադամանդ, ինչը նախորդտարվահամեմատնվազել է 56.4%-ով:

2019 թվականին ՀՀ առավել մեծ քանակությամբ ադամանդներմուծվել է Հնդկաստանից՝ 58.8 մլնդոլար, Շվեյցարիայից՝ 24.1 մլնդոլար, ԱրաբականՄիացյալ Էմիրություններից՝ 17.0 մլն  դոլար և Ռուսաստանի Դաշնությունից՝ 16.2 մլնդոլար:

Ադամանդ հիմնականում արտահանվել է Բելգիա՝ 18.5 մլն  դոլար, Ռուսաստան՝ 13.6 մլն  դոլար, Կանադա՝ 7.2 մլնդոլար, Միացյալ Նահանգներ՝ 6.7 մլն  դոլար և այլն:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը միացել է Քիմբեռլի գործընթացին, որի շրջանակում սահմանվել են առավել բարենպաստմաքսային և հարկայինռեժիմներ: Որպես Քիմբեռլի գործընթացի անդամ պետություն՝ ՀՀ-ում 2003 թվականի հունվարի 1-ից ալմաստի հումքից ցանկացած բեռ պետք է ուղեկցվի արտահանող երկրի  տրամադրած Քիմբեռլի հավաստագրով, որը տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։     

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ