News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մի դատավորից գործ վերցնել եւ մյուսին փոխանցելու մասին որեւէ բան չկա օրենքի նախագծում, դա լուրերի մակարդակով է պտտվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով խորհրդարանի կողմից մարտի 19–ին ընդունված «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների  նախագծերի փաթեթին։

«Օրենքի նախագծում, կամ օրենքում, որն արդեն ԱԺ-ի կողմից ընդունվել է, նման դրույթ գոյություն չունի` գործը վերցնել, տալ ուրիշ դատավորի: Դա նախագծում եղել է, դուրս է եկել: Ազգային ժողովը նման օրենք չի ընդունել»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե արդյոք հավանություն տալիս է ընդունված օրենքին, ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքն արդեն իր քննադատական կարծիքը հայտնել է:

«Գտնում եմ, որ այդ օրենքով դատավորների, դատարանների անկախությունը չի ամրապնդվում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ