News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մոսկվա այցը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

Զաքարյանի խոսքով՝ քանի որ նոյեմբերի 9-ից եւ հունվարի 11-ից հետո ստեղծվել է որոշակի աշխատանքային օրակարգ, եւ քանի որ Հայաստանի իշխանություններն ապացուցել են, որ ի վիճակի չեն ինչ-որ հարց լուծել, մնում է ենթադրել, որ Փաշինյանը Մոսկվա է գնում իր խնդիրները լուծելու: «Նիկոլը մտածում է իր ապագայի մասին: Սա իմ կարծիքն է, որը հիմք ունի»,- պարզաբանել է Զաքարյանը:

Նախկին փոխնախարարն արձանագրել է, որ Փաշինյանի առաջ դեռեւս որոշակի խնդիր կա դրված, եւ եթե նա իշխանության մնա, Սյունիքում հնարավոր են բախումներ: Զաքարյանը կարծում է, որ նպատակը Հարավային Կովկասում Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախումների հրահրումն է: «Ովքե՞ր կշահեն՝ արտաքին դերակատարները: Ովքե՞ր տանուլ կտան: Առաջին հերթին Հայաստանը: Իրավիճակը տարածաշրջանին մշուշոտ ապագա է խոստանում»,- նշել է Զաքարյանը: Քանի որ Փաշինյանն ինքնուրույն չէ, ակնհայտ է, որ վճարելու է Հայաստանի հաշվին, շարունակել է նա: «Հարցն այն է՝ նա արդյոք ամբո՞ղջն է վճարել: Մենք արդյոք թույլ կտա՞նք նրան գործարքն ավարտին հասցնել: Անչափ կարեւոր է, որ այս իրավիճակում ընդդիմությունը եթե չի կոնսոլիդացվել, ապա գոնե համակարգի իր գործողությունները»,- կարծում է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Նիկոլին չի պարտվել՝ հաղթել են վերազգային ուժերը, որոնք գլոբալ խաղում տարածաշրջանում ձեւավորել են հակառուսական դաշտ: «Դրան խանգարում էին Արցախն ու Հայաստանը: Փորձել են Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքով ջարդել ողնաշարը, չի ստացվել: 20 տարի չէր ստացվում: Այս պատճառով փորձեցին օգտագործել Տրոյական ձիուն»,- նշեց Արտակ Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ