News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն բարձր է գնահատել նոր ֆրանսիական զեկույցը 1994-ի ցեղասպանությանը Ֆրանսիայի դերի մասին, հաղորդում է AP-ը:

Մենք ողջունում ենք այդ զեկույցը, ասել է նա: 

Նա նշել է, որ իր կառավարությունն այդ զեկույցը մեկնաբանում է հետեւյալ կերպ. այդ ժամանակվա ֆրանսիացի առաջնորդ Ֆրանսուա Միտերանը «գիտեր, որ Ռուանդայում դաշնակիցները ծրագրում են թութսիի ցեղասպանություն, սակայն շարունակել է աջակցել նրանց, քանի որ կարծում էր, որ դա անհրաժեշտ է Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դիրքի համար»: «Ռուանդացիները ընդամենը խաղաքար էին աշխարհքաղաքական խաղերում»,-ասել է Կագամեն:

Կագամեի մեկնաբանությունները կարեւոր են, քանի որ դրանք ենթադրում են Ռուանդայի եւ Ֆրանսիայի միջեւ կապի ակնհայտ լավացում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ