News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես կռահում եմ, թե ինչ է Ալիեւը պահանջում Փաշինյանից գերիների դիմաց: Կարծում եմ՝ դա միջանցքն է Մեղրիով: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ասիմետրիկ բանակցությունների արդյունք է, երբ մի կողմը մյուս կողմի վրա ճնշում գործադրելու լծակներ չունի:

«Այդ դեպքում ինչի՞ հույս ունենալ: Ողորմությա՞ն: Իսկ Ալիեւը գերիներին վերադարձնելու ոչ մի պատճառ չունի: Առավելագույնը կարել է պարբերաբար մի քանի գերու վերադարձի հույս ունենալ: Զուր է հուսալ, որ Ալիեւը հանկարծ կհիշի, որ պետք է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթը»,- հավելեց փորձագետը:

Նա նշեց, որ Մեղրիով միջանցքի մասին խոսակցությունները Հայաստանում առնվազն ընտրություններից առաջ այնքան էլ լուրջ չեն ներկայիս իշխանությունների տեսանկյունից:

«Այս պարագայում խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջի մասին է: Դա զուտ քաղաքական նախագիծ է: Սակայն ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը (Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը) համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ: Բոլորը տարբեր դիրքորոշումներ ունեն, բայց Ադրբեջանը պարզապես ցանկանում է առավելագույն օգուտներ քաղել պատերազմի արդյունքներից եւ խփում է հայերի ցավոտ կետերին՝ գերիներ, տարածքներ եւ հաղորդակցություններ (Մեղրի): Նրանց ճանապարհ է պետք դեպի Թուրքիա, որը հայերի վերահսկողության տակ չի լինի»,- շեշտեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին փաստաթուղթ է եւ ոչ այլ ինչ, եւ հակամարտությունը դեռ լուծված չէ, քանի որ այն տարածքը, որը Բաքուն իրենն է համարում, չի ենթարկվում Ադրբեջանին:

«Այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք հռչակել են Արցախի Հանրապետությունը եւ Ադրբեջանի քաղաքացիություն չեն ցանկանում վերցնել: Այս խնդիրը երկու լուծում ունի. մաքրել տարածքը հայությունից (ռուս խաղաղապահների առկայության պատճառով դա անհնար է), երկխոսություն վարել հայերի հետ (Բաքուն դա չի ուզում)»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, հավանաբար, կմնա: Դրան են ձգտում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

«Չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով հնարավոր է վերադարձնել տարածքները, բայց հնարավոր է պահպանել անվտանգության ապահովման նվազագույն հնարավորությունները: Խնդիրը չի լուծվի դեռ տասնամյակներ: Մոտ ապագայում դժվար է պատերազմ կանխատեսել: Ռուսներն այստեղ են, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան ցանկանա պատերազմել, ապա դա արդեն կանի ոչ թե հայերի, այլ ռուսների հետ»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին մի խումբ գերիների վերադարձի մասին, սակայն ինքնաթիռն առանց նրանց վայրէջք կատարեց Երեւանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ