News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն պնդումները, որ եթե նույնիսկ հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնվեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարներին, ապա ռուսական կողմը, միեւնույն է, դրանց իրականացման չի գնա:

«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կաջակցեին հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում:

Թե ինչով է առաջնորդվել Ռիչարդ Հոգլանդը նման պնդումներով հանդես գալով, ես չեմ պատրաստվում գուշակել:

Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակ ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղյակ էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիա, եւ որոնց նրանք լիովին աջակցում էին»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ ICR Center-ի իր հոդվածում Ռիչարդ Հոգլանդը մասնավորապես նշել էր. «Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ:

Երբ, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ արդյոք Կրեմլը իսկապես կհամաձայնի՞ իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Սա, առավել քան ցանկացած այլ բան, ինձ թույլ տվեց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Ապագա ունի՞ արդյոք ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ