News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 10
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Մյանման կարող է սիրիական ոճի «լայնամասշտաբ» հակամարտության մեջ ընկղմվել՝ երկու ամիս տեւած բռնաճնշումներից հետո, որոնք արդեն ավելի քան 700 զոհ են խլել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, հայտնում է AFP-ն:

Մյանմայում քաոս է տիրում, եւ նրա տնտեսությունը կաթվածահար է այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին զինված ուժերը զավթեցին իշխանությունը քաղաքացիական առաջնորդ Աուն Սան Սու Չժիից:

Մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների մասին նախազգուշացնելուց հետո Բաչելետը կոչ է արել երկրներին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մյանմայի զինվորականները դադարեցնեն «ժողովրդի բռնաճնշումներն ու զանգվածային սպանությունները»:

Ըստ տեղական դիտորդական խմբի՝ առնվազն 710 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա է սպանվել երկուշաբթի օրվա դրությամբ:

«Ես մտավախություն ունեմ, որ Մյանմայում իրավիճակը մոտենում է լայնամասշտաբ հակամարտության»,- ասվում է Բաչելետի հայտարարության մեջ: «Առկա են 2011-ին Սիրիայում տեղի ունեցածի ակնհայտ արձագանքները»,- նախազգուշացրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ