News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երևանի Արաբկիր համայնքում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում կառուցապատում է սկսվել. այգու բոլոր ծառերը հատում են։

Երկարամյա ծառերի «սպանդը» վրդովեցրել է բակի բնակիչներին։ NEWS.am–ի հետ զրույցում նրանք ասացին, որ թույլ չեն տալու այգին ոչնչացնեն ու այդ տարածքում շինություն կառուցեն։ Բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել, դիմելու են դատարանն ու պայքարի բոլոր մեթոդները գործի դնեն, որպեսզի կանաչ գոտին չոչնչացվի։

Բնակիչներից Արսեն Ունուսյանը, պատմեց, որ դիմել են և համայնքապետարան, և քաղաքապետարան, բայց մինչև համայնքային կառույցները գործողություններ կձեռնարկվեն, ծառերն ամեն օր հատվում են։

Բնակիչների տեղեկություններով՝ տարածքի սեփականատերն ու կառուցապատողը Իրանի քաղաքացի է, ազգությամբ ադրբեջանցի։

NEWS.am–ը պարզաբանում ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ 2014–ից այգին սեփականաշնորհված է, բայց այնտեղ ինչ–որ բան կառուցելու շինթույլտվություն տրված չէ։ Ըստ նրա, 1–1,5 տարի առաջ դիմել են քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է։ «Չգիտեմ, թե ով է սեփականատերը և ազգությունը քննարկելը, կարծում եմ,  կոռեկտ էլ չէ», –ասաց խոսնակը՝ անդրադառնալով սեփականատիրոջ վերաբերյալ հարցին։

«Բնակիչների բողոքը կարող եմ հասկանալ։ Իսկ թե շինությունն արդյոք օրինական է, ինչ նպատակով են ծառահատումներ արվում ու այդ ամենն ինչ իրավական հետևանքներ պիտի ունենան, քաղաքապետարանի իրավասությունների դաշտում չէ»,– հավելեց Հակոբ Կարապետյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ