News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, եթե 97-98 թվականներին ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որը նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը կլիներ՝ երաշխիք տալով, որ ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:

Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

Եթե ԱԱԾ-ն 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին»,-հայտարարեց Փաշինյանը:

«Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը նույնիսկ քննարկելը: Մինչդեռ 2018 թվականին սեղանին եղել է բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես. «Հռչակագիր ԼՂ հակմարտության կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այո Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելուց հետո 20 տարվա ընթացքում տանուլ է տվել բանակցային գործընթացը. «Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը տանուլ են տվել, խուրդել են, մանրել են Բադեն-Բադեններում, Փարիզներում, հունական կղզիներում հյուրանոցներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, բանակաշինության դաշտում՝ ոտքի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների եւ ընդհանրապես պետության զարգացման հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ