News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ նախկին սկզբունքների շրջանակներում, եւ այս իմաստով նրանց հայտարարությունը շատ օգտակար էր: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստին Կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, կարեւոր է, որ հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը՝ շարունակել բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակներում: «Իսկ այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում է ենթադրում»,- շեշտեց Փաշինյանը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստ է խոսել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները նախօրեին հայտարարություն էին տարածել, որում նշվում է, որ նրանք պատրաստ են վերսկսել աշխատանքային ուղեւորությունները տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ