News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Օվսաննա Միրխանյանը երեկ՝ ապրիլի 14-ին, մահացել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Լենուղիի գյուղապետ Գեղամ Ղազարյանը։

NEWS.am-ն Օվսաննա Միրխանյանի պատմությանն անդրադարձել էր 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

Օվսաննա Միրխանյանը ծնվել էր 1915 թվականին Ստամբուլում։ Նրան մեծացրել էին տատիկն ու պապիկը։ Ընտանիքը կարողանում է փրկվել, քանի որ զինված թուրքերը, մտնելով իրենց տուն, կարծում են, թե քրդերի տուն են մտել և հեռանում են։ Դրանից հետո ընտանիքը բնակություն է հաստատում Հալեպում։

1965 թվականին Օվսաննա Միրխանյանն իր ամուսնու՝ Կարապետի հետ, տեղափոխվել էր Հայաստան։ Օվսաննա Միրխանյանն ուներ երկու որդի և երեք դուստր։

100 տարի զղջման սպասումով. Օվսաննա Միրխանյան (լուսանկար)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ