News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես առավել քան վստահ եմ, որ ում որ այստեղ բերման են ենթարկել կամ հրավիրել են, սա քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Նորմալ տրամաբանության շրջանակներում,, պետք է որ ինչի մեջ մեղսագրվում է բերման ենթարկված անձը, այդ արարքները հաստատ երեկ չեն եղել, մի քանի ամիս առաջմ, մի քանի տարի առաջ են եղել, հիմա ի՞նչն է պատճառը, որ գիշերը որոշեցին դա անել:  Այսինքն եթե նախօրեին Նիկոլի խայտառակ այցը չլիներ Սյունիք, բնականաբար, այս մարդիկ չէին կանչվելու: Այսինքն սա քաղաքական պատվեր է, իրենք քաղաքական պատվեր են կատարում, ներգրավվում են Նիկոլ Փաշինյան խղճուկ անձնավորության քմահաճույքների բավարարման խաղի մեջ, որի համար վաղը պատասխան են տալու»,-ասաց նա:

«Ես հարց եմ տալիս, եթե համ Մեղրիի քաղաքապետն է հանցագործ, համ գորիսի, համ Կապանի, բա էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ մինչեւ այսօր: Թե՞ պետք է ՆԻկոլ Փաշինյանը գար խայտառակ լիներ, հետո նոր որոշեին, որ քաղաքապետերը հանցագործներ ե՞ն: Ամոթ է»,-ասաց նա:

Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր իր հանդեպ վերաբերմունքը Սյունիքի մարզում, ինչու գնաց, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սյունիքի մարզն առաջինը ատամ ցույց տվեց խղճուկ վարչապետին: Հիմա սա որոշել էր տրյուկ անել, ասել էր՝ եթե կարողանամ Սյունիքի մարզը կոտրել, որպես ամենաըմբոստ մարզ, ուրեմն մյուսները հեշտ կլինի: Բայց ինքը «դետսկի մատ» եղավ: Ես սյունեցիների ցավը տանեմ, երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին նրան»:

Ինչ վերաբերում է նրան, որ փոխոստիկանապետը հայտարարել է, որ երեք Սյունիքում տեղի է ունեցել առերեւույթ հանցագործություն, ԱԺ պատգամավորն արձագանքեց, որ դա եղել է ինքնաբուխ հավաք, հետեւաբար համայնքապետերը հավաքի անդամների արարքների համար պատասխանատու չի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: Իսկ արդեն գիշերը մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել, մասնավորապես, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ