News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի բանակը «անկասկած կփլուզվի»՝ առանց ԱՄՆ-ի կողմից մշտական աջակցության՝ ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերումից հետո, Կոնգրեսին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին, հայտնում է AP-ը:

Նա նշել է, որ իրեն անհանգստացնում է դիրքերը պահելու աֆղանցիների ունակությունը եւ արդյոք նրանք կկարողանան շարունակել իրենց ինքնաթիռների սպասարկումն ու կառավարումը առանց ԱՄՆ-ի օգնության եւ ֆինանսական աջակցության: Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատան պաշտպանությունը կարեւորագույն նշանակություն կունենա, եւ «ինձ շատ է մտահոգում, թե կկարողանա արդյոք Աֆղանստանի ապագա կառավարությունը դա ապահովել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո»:

Այնուամենայնիվ, Մաքենզին ասել է, որ զորքերի դուրսբերման շուրջ Բայդենի վարչակազմի «կանխամտածված եւ մեթոդական» քննարկումը «հուսադրում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ