News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Շինծու գործեր են, որոնք հերթական անգամ այս շոումենիստները կազմակերպել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։

«Իմ մասով քրեական գործերը դեռ շատ վաղուց են եղել։ Այսինքն՝ այս իշխանության շինծու, հերթական քրեական գործերը։ Կարծում եմ՝ շինծու գործերին ոչ մի ադեկվատ մարդ չի կարող լուրջ նայել»,- նշեց Առուշանյանը։

Անդրադառնալով Գորիսի անվտանգության հարցերին, ինչպես նաեւ իմքայլականների այն դիտարկումներին, որ Սյունիքում անվտանգության խնդիր չկա, Առուշանյանն արձագանքեց. «Տեսակը, որն այսօր, ցավոք սրտի, մեր երկրի իշխանություններն ունեն. եթե թուրքերը ցեղասպանություն են գործել, եթե նրանց չեն համարում թշնամի, եթե մեր պատմական հողերը չեն համարում մերը, ո՞նց եք կարծում, այդ մարդիկ ի՞նչ պիտի ասեն, պիտի ասեն՝ Սյունիքն անվտանգ է, ոչ մի խնդիր չկա Սյունիքից, որովհետեւ նրանց մեկ է, թե այս հայրենիքում ինչ է կատարվում»։

Այն դիտարկումներին, թե կոմունիկացիաների բացման արդյունքում գորիսցին ավելի լավ կյանք կունենա, Գորիսի քաղաքապետն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ որեւիցե նորմալ մարդը նորմալ է ընկալում, որովհետեւ պարզ տրամաբանություն է, եթե մեր թշնամու հետ սահմանները բացենք, դա տնտեսական որեւէ կոմպոնենտ չի ունենա, բացի բացասական առումով։ Մենք տեսնում ենք, թե մեր հարեւան երկրում՝ Վրաստանում, ինչ է տեղի ունեցել։ Եթե մեր երկրի ինչ-որ հատվածում ինչ-որ տենդեր է տեղի ունենում, համոզված եմ, որ նրանց կամպանիաները կգան եւ շատ ցածր գներով կշահեն։ Սահմանը բացելու ի՞նչ անհրաժեշտություն կա, այսօր որեւէ խնդիր կա՞ գնալ թշնամու տարածք, հետ գալ, կարծում եմ՝ խնդիր չի։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ էր հաճախակի խնդիրներ տեղի ունեցել, մեր գենետիկ կոդում դրված՝ նրանք մեր թշնամիներն են, նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել։ Ով թուրքերի հետ ուզում է բարեկամանալ, թուրքից ավելի վտանգավոր է»։

Հարցին՝ արդյոք Սյունիքի քաղաքների համայնքապետերը փորձե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, զրուցել, քաղաքապետն ասաց. «Ձեր նշած անձին վերջին անգամ տեսել եմ պատերազմի ժամանակ, երբ ինքն էր հրավիրել։ Երբ մեր ներկա ընկերներից Մանվել Փարամազյանն ասաց՝ պետք է անցնեք Սյունիքի ինքնապաշտպանությանը, Փաշինյանն ասաց՝ պատերազմը 140 կմ այն կողմ է, ի՞նչ Սյունիքի պաշտպանություն։ Այդ տեսակի հետ գնալ, նստել ինչի՞ մասին խոսել։ Ես ցանկություն չունեմ բառ խոսելու»։

Տպել
Ամենաշատ